Լրահոս

25.08.2016 10:41


Բացահայտվել է Ավանում 40-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել

Բացահայտվել է Ավանում 40-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 40-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՝ 2016 թվականի օգոստոսի 24-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն թաղամասի բնակիչ, 1943 թվականին ծնված Է.Սիմոնյանը և հարցաքննվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:

Ա.Դերգելյովը ճանաչվել է տուժող:

Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տուժողի հագին եղած հագուստը:

Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը