Լրահոս

25.08.2016 10:31


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Օգոստոսի 25-ին՝ ժամը 04.44-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ՃՈ հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28LՏ026 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ. 1984թ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետևանքով ուղևորներ` Մ. Հ.-ը (ծնվ.1987թ), Գ. (ծնվ.1991թ.) և Լ. (ծնվ.2009թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը