Աշխարհ

25.08.2016 10:35


Քաբուլի համալսարանի գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12–ի

Քաբուլի համալսարանի գրոհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12–ի

Քաբուլում գտնվող Ամերիկյան համալսարանի վրա կատարած հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս 44 հոգի տուժել է։ Այս մասին փոխանցում է «Reuters»ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Համաձայն իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ֆրաիդունա Օբաիդի տեղեկատվության՝ զոհվածների թվում կան 7 ուսանող, 3 ոստիկան և անվտանգության 2 աշխատակից։ Տուժածների մեծ մասը՝ 35 հոգի, կազմում են համալսարանի ուսանողները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկյան համալսարանի վրա կատարած հարձակման հետևանքով զոհվել էր առնվազն մեկ ուսանող։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ անվտանգության ուժերը ոչնչացրել են հարձակվողներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը