Լրահոս

24.08.2016 19:17


Սպանություն Չարենցի թաղամասում

Սպանություն Չարենցի թաղամասում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:
Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում, ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1943 թ. ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:
Էդմոնդ Ս.-ն օգոստոսի 24-ին, ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը